«Անհասկանալի է, թե ինչ չափանիշներով է ՀՀ իշխանությունը ընդդիմադիր անձանց անվանում «ռուսական ազդեցության գործակալներ: Եթե այդ մարդիկ կողմ են հանդես գալիս երկկողմ հարաբերությունների զարգացմանը, ապա Փաշինյանը նույնպես խոսում է ՌԴ-ի հետ հարաբերությունների զարգացման մասին։ Բայց եթե հաշվեհարդար են տեսնում ընդդիմության ներկայացուցիչների հետ Ռուսաստանի «սոուսի» տակ, դա արդեն բարեկամական մոտեցում չէ»,- ասել է ՌԴ ԱԳՆ մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։               
 

Հայոց պատմության ամենաչգնահատված կերպարներից մեկը՝ Զաքարե Զաքարյան

Հայոց պատմության ամենաչգնահատված կերպարներից մեկը՝ Զաքարե Զաքարյան
27.12.2025 | 13:02

Իմ գնահատմամբ՝ Հայոց պատմության ամենաչգնահատված կերպարներից մեկը Զաքարե Զաքարյանն է, ում իրականացրած գործերն ու քայլերը շատ հաճախ կամ չեն լուսաբանվել, կամ ուղղակի շատ հպանցիկ ու լղոզված ձևով են մեկնվել։

Մարդ, ով Հայրենիքի ու ազգի համար արեց հնարավոր ու անհնարին գրեթե ամեն ինչ։

Ի դեպ, թերևս քչերը գիտեն, որ Զաքարեի և նրա եղբայր Իվանեի ամենահավատարիմ ու մտերիմ բարեկամներից մեկը եղել է Մխիթար Գոշը, նա նաև եղել է Զաքարեի գլխավոր խորհրդականը (ու խոստովանահայրը)։ Այսինքն՝ ստացվում է, որ տվյալ ժամանակահատվածում Հայաստանի ղեկավարի ամենամտերիմ անձը եղել է ժամանակի թիվ մեկ մտածողներից մեկը և, ամենակարևորը, հոգևորական։ Սա ինքնին խոսում է Զաքարեի հավատավոր ու աստվածավախ լինելու փաստի մասին։

Միաժամանակ լինելով աշխարհիկ զորահրամանատար, ամբողջովին զբաղված լինելով պետության տարբեր տարածքներ վերանվաճելով, պատմական վրեժներ լուծելով՝ նա ունեցել է հավատքի նկատմամբ առանցքային մոտեցում։

Բնավ պատահական չէ, որ Զաքարեի նախաձեռնությամբ են կառուցվել միջնադարյան Հայաստանի ամենաշքեղ գոհարները՝ Հաղպատի, Սանահինի, Քոբայրի ու Հառիճավանքի վանական համալիրները, Ախթալայի շքեղ վանքը, Հաղարծինը, Գոշավանքը, Ամբերդը, ինչպես նաև վերակառուցվել են Հայաստանի տարբեր գավառները միմյանց կապող միջպետական մայրուղիները։

Զաքարեի ամենակարևոր քայլերից էր Անի մայրաքաղաքի վերանվաճումը, որը նա իրականացնելով ցույց տվեց, որ նախկին իշխանության՝ Բագրատունիների նկատմամբ ունի մեծ ակնածանք, և իշխանության շարունակականությունը տվյալ դեպքում ամենակարևոր դրվագներից մեկն էր։

Եվ որպես վերջաբան․ ժամանակակից Հայաստանի բուն տարածքը՝ գումարած Ուտիքն ու Գողթան գավառները, սելջուկներից վերանվաճվել են հենց Զաքարյանի շնորհիվ, և բնավ կասկած չունեմ, որ օրվա կառավարիչներն իրենց մեղքերը պատմական կերպարների վրա բարդելու շարքում մի օր էլ կհիշեն Զաքարեին։

Հենց Զաքարեն էր, որ, չմոռանալով Խրամ եկեղեցում հայ նախարարներին խաբեությամբ վառելու փաստը, 500 տարի անց Արդեբիլի էմիրի և օտար նվաճողների հետ նույն կերպ է վարվում ու արյան վրեժ լուծում։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 243

Մեկնաբանություններ